Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Անտառաշենի ընտրություններում հաղթել են միայն կանայք

Նախորդ կիրակի օրը Լոռու մարզի Անտառաշեն համայնքում անցկացվել են ավագանու ընտրություններ՝ սենսացիոն արդյունքով: Ավագանու 5 մանդատների համար պայքարի դուրս եկած  վեց  թեկնածուներից  հաղթել են բացառապես կանայք, հայտնում է «Հայկական ժամանակը»:

 

Նշենք, որ առաջադրված վեց անկուսակցական  թեկանծուներից  միայն մեկն էր տղամարդ, որը եւ պարտվել է ընտրական լարված պայքարում: Պաշտոնական տվյալներով 280 բնակիչ եւ 183 ընտրող ունեցող Անտառաշենում քվեարկել է ընդամենը 62 ընտրող, այսինքն՝ գրանցվել է մոտ 30 տոկոս մասնակցություն: 14 քվե է ստացել առաջատար Լյուդմիլա Բիրյուկովան, 12 քվե՝ Զեյնար Զոհրանյանը, 10 քվե՝ Զաբել Առաքելյանը, 9 քվե՝ Սուսաննա Խառատյանը, 7 քվե՝ Աղունիկ Չոգինյանը, եւ ամենաքիչ՝ 6 քվե ստացել է Հրաչիկ Անանյանը:

 

 

Դիտումների քանակը` 2704

Վերադառնալ վերև