Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

WomenNet.am- ը առաջարկում է դիտել «Սուֆրաժիստուհին» ֆիլմը

 

Մեծ Բրիտանիա  1912 թ.  «… Եթե կանանց ընտրական իրավունք տանք ապա դա կքանդի  հասարակության  հիմքերը: Կանանց շահերը պետք է ներկայացնեն նրանց ամուսինները, հայրերը  կամ  եղբայրները: Եթե կանանց ընտրական իրավունք տանք, ապա այդ գործընթացը կանգնեցնել չի լինի, նրանք  հնարավորություններ կպահանջեն՝  ընտրվել   խորհրդարանում, լինել նախարար ու դատավոր …»

 

Այսպես է սկսվում  2015-ի   հոկտեմբերին մեծ էկրան  բարձրացած   «Սուֆրաժիստուհին»  ֆիլմը,  որը  պատմում է  անցյալ դարի սկզբին Բրիտանիայում  իրենց ընտրական, տնտեսական եւ այլ իրավունքների մասին  առաջին անգամ բարձրաձայնած  կանանց մասին:  Նրանց պայքարը փոխեց պատնության ողջ ընթացքը…Ֆիլմը այդ կանանցից մեկի՝  Մոդ  անունով երիտասարդ կնոջ  մասին է…

 

Ֆիլմի ռեժիսորն  է Սառա Գավրոնը: Գլխավոր դերերում են Կերրի Մալլիգանը,  Հելենա Բոնեմ Կարտերը, Մերիլ Ստրիպը եւ այլոք: Ի դեպ, Մերիլ Ստրիպն այս ֆիլմում  մարմնավորում է   ֆեմինիստական շարժման  հայտնի առաջնորդ   Էմիլի Պանկխերստի (Emmeline Pankhurst) կերպարը:

 

 

 

 

Դիտումների քանակը` 1911

Վերադառնալ վերև