Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

WomenNet.am կայքը լավագույնն է «Տարվա հայեր-2014» –ի անվանակարգերից մեկում

 «ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացմամբ  WomenNet.am տեղեկատվական-վերլուծական պորտալը արդեն երկրորդ տարին անընդմեջ ճանաչվում  է  հասարակական կազմակերպության տարվա լավագույն կայք:  Շնորհակալություն են հայտնում բոլոր նրանց, ովքեր քվեարկել են մեր օգտին: 

 

Նշենք, որ  «ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» քաղաքացիական նախաձեռնությունը ամեն տարի  ներկայացնում է իր տեսակետը  տարվա  ամենաազդեցիկ հայերի, տարվա ընթացքում Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքի մի շարք ոլորտներում իրենց ուրույն հետքը թողած անձանց և կազմակերպությունների վերաբերյալ:

 

«Տարվա հայեր-2014»-ի թեկնածուներն առաջարկվել են նախաձեռնության վարչությունում և տարածքային ստորաբաժանումներում տեղի ունեցած քննարկումների արդյունքներով` յուրաքանչյուր անվանակարգի համար առնվազն երեք թեկնածու սկզբունքով: Վերջնական ընտրությունը կատարվել է յուրաքանչյուր թեկնածուի մասով նախաձեռնության բոլոր անդամների մասնակցությամբ տեղի ունեցած քվեարկության արդյունքներով. ընտրվել են ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուները: Նախաձեռնության հեղինակները նշում են , որ  հաշվի առնելով զբաղեցրած պաշտոնի առանձնահատկությունները, որպես թեկնածու ի պաշտոնե չեն առաջարկվում ՀՀ Նախագահը, ՀՀ վարչապետը, ՀՀ Ազգային ժողովի նախագահը:

 

«Տարվա հայեր-2014»-ի բոլոր անվանակարգերը այստեղ  

 

Դիտումների քանակը` 2568

Վերադառնալ վերև