Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Իրադարձությունների թոփ տասնյակը  WomenNet.am-ի ներկայացմամբ

 

 

WomenNet.am-ը ներկայացնում է  2017-ի թվականի կարևոր իրադարձությունների իր թոփ տասնյակը

 

 

  1. Բջջային հավելված հեղինակած Կարբի գյուղի աշակերտուհիների թիմը մրցանակի  արժանացավ ԱՄՆ-ի Սիլիկոնե հովտում անցկացվող  «Technovation» միջազգային մրցույթում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կանանց և աղջիկների մասնակցությամբ այս տարի առանձնացավ նաև Հայաստանում անցկացված Hacking for humanity հեքըթոնը:

 

Մանրամասները մեր կայքում.

 

 «Մենք փորձեցինք քայլ առաջ անել». Կարբի գյուղի աղջիկների հաղթանակի գաղտնիքը

 

Աղջիկները՝ հանուն մարդասիրական գաղափարների. Հայաստանում անցկացվեց բացառիկ հեքըթոն

 

 

 

2. Խորհրդարանական   ընտրություններին ընդառաջ «Հավասար» քարոզարշավի շրջանակում  WomenNet.am—ը,  «ՕքսԵՋեն» հիմնադրամի և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ –ի հետ համագործակցությամբ ներկայացրեցին  «Կանանց օրակարգը», որը  հետագայում համագործակցության  հիմք հանդիսացավ  նորընտիր Ազգային ժողովի կին պատագամավորների հետ: 

 

«Կանանց օրակարգ». քննարկում Ազգային  ժողովում

 

«Կանանց օրակարգը» շարունակում է ուժի մեջ մնալ. ուղերձ նորընտիր պատգամավորներին

 

«Կանանց օրակարգ». հիմնական մեսիջներ / տեսահոլովակներ

 

 

 

3. Պետությունն առաջին քայլն արեց կանանց համար ընտանեկան պարտականությունների և աշխատանքի համատեղման հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ: ՀՀ «զբաղվածության մասին օրենքում փոփոխություններով ծրագրեր են իրականացվելու  փոքր եևրեխաների խնամքը կազմակերպելու և  երիտասարդ մայրերի  մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ

 

 

«Դայակ պետության հաշվին». հարցերն ավելի շատ են, քան պատասխանները

 

Մինչև 30 տարեկան մայրերը մասնագիտական ուսուցում և կրթաթոշակ կստանան

 

 

 

4. Ընդունվեց  ընտանեկան բռնության մասին օրենքը: Չնայած որ նախագիծը թեժ քննարկումներից հետո վերանվանվեց ու լրացվեց՝ արժանանալով կանանց իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների քննադատությանը, այնուամենայնիվ, այս օրենքի ընդունումը կանանց իրավունքների պաշտպանների երկարատև պայքարի արդյունքն էր: Ընտանեկան բռնություն վերապրած Հասմիկ Խաչատրյանի ելույթ  ունեցավ խորհրդարանում: ՀՀ պատմության մեջ առաջին անգամ բռնության ենթարկված կնոջ ձայնը լսելի դարձավ այսպիսի բարձր ամբիոնից:

 

Առավել մանրամասն.

 

«Եթե այս օրենքը կարող է գեթ մեկ կնոջ կյանք փրկել, ուրեմն այն անհրաժեշտ է»

 

Ընտանեկան բռնության մասին օրինագծի հետ կապված  զավեշտների թոփ տասնյակը

 

Խորհրդարանական լսումներ. «Ի՞նչ պիտի անես, հել գնա հետը ապրի, ոչինչ, ամուսինդ է»

 

 

 

5. 2017 թվականին ձևավորված 6-րդ գումարման Ազգային Ժողովում կանանց ներկայացվածությունը գրեթե կրկնապտկվեց՝ 10%-ից դառնալով 18%, ինչի շնորհիվ  Հայաստանը բարելավեց   իր դիրքերը միջխորհրդարանական միության ռեյտինգում ՝  զբաղեցնելով  այժմ 110-րդ տեղը 193 երկրից ,  նախորդ  160 –րդ տեղի փոխարեն: 

 

 

 ՀՀ Ազգային ժողովի կազմում կանանց ներկայացվածությունը 18% է. ևս մեկ կին մանդատ ստացավ/ ինֆոգրաֆիկա

 

Աշխարհի խորհրդարաններում կանանց ներկայացվածությունը միջինում 23.4% է

 

6. Գենդերային խզման ցուցանիշով  /Gender Gap Index 2017/  Հայաստանը զբաղեցրեց  97-րդ տեղը ՝ լավացնելով իր դիրքը անցայալ տարվա համեմատ  5 կետով:  

 

 

Gender Gap Index 2017. Հայաստանը զբաղեցրել է 97-րդ տեղը ՝ լավացնելով իր դիրքը 5 կետով

 

 

 

7. ՀՀ Ընտրական օրենսգրում ամարագրված  գենդերային քվոտան լավագույնս աշխատեց  Երևանի ավագանու ընտրություններում:  Նորընտիր  ավագանու կազմում կանայք 28%  կազմեցին:  Զարուհի Փոստանջյանի կողմից ղեկաավարվող  նորաստեղծ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակի թեկնածուների 57%ը կանայք էին:

 

 

Երևանի նոր ավագանու կազմում կանայք 28% են կազմում

 

 

 

8. «ՕքսԵՋեն» հիմնադրամը և «World Vision»-ը WomenNet.am-ի   և «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ –ի հետ համագործակցությամբ առաջին քայլն արեցին  Հայաստանում սեքսիզմի դեմ պայաքարելու միասնական հարթակ ստեղծելու ուղղությամբ՝ բաց քննարկում կազմակերպելով  «Սեքսիզմն ու բռնությունը հայաստանյան  մեդիայում» խորագրով: «Հավասար» քարոզարշավի շրջանակներում  մրցույթ հայտարարվեց    «Սեքսիզմ. Նկարի՛ր, մի՛ լռիր, կանխի՛ր» թեմայով:

 

Առավել մանարամասն.

 

Սովորական սեքսիզմ

 

Ծաղրանկարներ

 

 

9. Այս տարի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած  խոշորացված ՏԻՄ ընտրությունների արդյունքում   Հայաստանում հաշվվում է 502 համայնք, նրանցից միայն 7-ն են կանայք ղեկավարում / 1.4%/ , ինչն աննախադեպ ցածր ցուցանիշ է ՏԻՄ համակարգի գոյության ողջ ընթացքում:

 

Առավել մանրամասն.

 

Հայաստանում մնացել է 502 համայնք, որոնցից միայն  7-ն են կանայք ղեկավարում  

 

Խոշորացվող համայնքների ավագանիներում կանանց թվի նվազման միտումը պահպանվում է

 

 

10. ՀՀ Զինված ուժերի պատմության բարձրագույն պաշտոններից մեկում առաջին անգամ  կին սպա նշանակվեց:  Սեպտեմբերից Գայանե Հովհաննիսյանը  ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետն է:

 

WomenNet.am-ի անդրադարձը .

 

Հայաստանի Զինված ուժերի պատմության մեջ առաջին անգամ կին է նշանակվել բարձրագույն պաշտոնի

 

 

Պատրաստեց՝ Արման Ղարիբյանը

Դիտումների քանակը` 1439

Վերադառնալ վերև