Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Հայաստանում ամուսնացած կանանց ու տղամարդկանց չաշխատելու պատճառները խիստ տարբերվում են իրարից: Եթե ամուսնացած տղամարդիկ որպես չաշխատելու պատճառ մատնանշում են աշխատատեղերի բացակայությունը, սովորելը, հաշմանդամություն ունենալը, ապա կանանց շրջանում  բացի աշխատանք չգտնելուց առավել տարածված պատճառներն են՝  երեխային խնամելը  եւ  իրենց աշխատելուն ամուսնու դեմ լինելը: Դրա մասին են վկայում  ՀՀ  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացված   հետազոտությունը, որի նպատակն էր պարզել  աշխատանքի շուկայում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների և տնտեսական ռեսուրսների հավասար մատչելիության ապահովման հետ կապված իրավիճակը:

 

Հետազոտության արդյունքների համաձայն, հարցված ամուսնացած տղամարդկանց 84%-ը նշել է, որ չի կարողանում աշխատանք գտնել, 7%-ը՝ հաշմանդամություն ունի:  Ամուսնացած կանանց պարագայում արդյունքներն այսպիսին են.  աշխատանք չեն կարողանում գնտել` 51%-ը, խնամում են երեխային` 28%-ը, ամուսինը դեմ է, որ իրենք աշխատեն` 19%-ը:

 

Ուշագրավ է, սակայն բացատրելի, որ  ավելի շատ ամուսնացած կանայք ու տղամարդիկ են  են փորձում աշխատանք գտնել, քան չամուսնացածները: Հարցված չամուսնացած տղամարդկանց 75% և ամուսնացածների 94%-ը երբևէ փորձել են աշխատանք գտնել: Կանանց պարագայում   չամուսնացածների 57%-ը և ամուսնացածների 65%-ը երբևէ փորձել են աշխատանք գտնել:

 

Հարց է առաջանում՝  իսկ ի՞նչ պատճառով աշխատանք չեն փնտրել մնացած հարցվածները:   Ըստ  արդյունքների  ստացվում է, որ  չամուսնացած տղամարդկանց 25%-ը եւ կանանց 43%-ը, ինչպես նաև ամուսնացած տղամարդկանց 6% -ը եւ կանանց  35%-ը  չեն փորձել աշխատանք գտնել: Իսկ թե ինչ պատճառներով, կարելի է միայն ենթադրել, քանի որ հարցման շրջանակում այս հարցը նրանց չի տրվել: Հաշվի առնելով, որ հարցված չաշախատողների 42 տոկոսը 18-31 տարիքային խմբում է, հնարավոր է, որ նրանց մի մասը ուսանող են:  Հարցման արդյունքներից եւս  երկու  պատճառն է ակնհայտ երեւում, ամուսնացած կանանց դեպքում – աշխատելու արգելքն է  եւ երեխայի խնամքը…

 

Ամուսնացած կանանց 37%-ը մեկ անգամ է փորձել աշխատանք գտնել, 29%-ը` երկու անգամ, 14%-ը` երեք անգամ: Գործատուները թե ամուսնացած, թե չամուսնացած կանանց ու տղամարդկանց նույն պատճառաբանություններով են մերժել աշխատանքի ընդունել՝ բավարար գիըելիքներ չունեք, թափուր աշխատատեղ չկա: Շատ դեպքերում էլ ուղղակի չեն մեկնաբանել իրենց որոշումը:

 

Ըստ   հարցման արդյունքների կարելի է եզրակացնել, որ   թեեւ  աշխատանք գտնելը դժվար խնդիր է թե´ կանանց,  թե՛ տղամարդկանց շրջանում, սակայն կանանց դեպքում դժվարությունները ակնհայտորեն շատ են, քանի որ  հատկապես  ամուսնացած կանայք կանգնում են աշխատանքի եւ ընտանեկան պարտակությունները համադրելու խնդրի  առջեւ: 

 

Դա երեւում է  աշխատանքից դուրս գալու պատճառների վերաբերյալ հարցված տղամարդկանց ու կանանց պատասխաններից:  Այսպես ամուսնացած տղամարդկանց թիվ մեկ պատճառը եղել է  ցածր աշխատավարձը և աշխատանքի ժամանակավոր լինելը (29%) , երկրորդը՝  հիմնարկի լուծարումը(22%),  երրորդը՝  հաստիքների կրճատումը(20%) :

 

Ամուսնացած կանանց պարագայում պատկերն այլ է. աշխատանքից դուրս գալու թիվ մեկ պատճառը  եղել է ընտանեկան կարգավիճակը (26%),    երկրորդը` հաստիքների կրճատումները(18%):

 

Չամուսնացած կանանց պարագայում պատճառների մասին հարցերի պատասխանները հետևյալ տեսքն ունեն.

–         աշխատանքային գրաֆիկը` 42%.

–         ցածր աշխատավարձը` 26%.

–         իրավունքների ոտնահարումը` 22%:

 

Ի դեպ,  իրավունքների ոտնահարումը որպես աշխատանից դուրս գալու պատճառ նշել են միայն չամուսնացած աղջիկները:

 

 

Հետաքրքիր է, որ ամուսնացած  կանայք չեն մատնաշում ցածր աշխատավարձը որպես աշխատանքից դուրս գալու պատճառ:  Եզրակացության մեջ հետոզոտության հեղինակները նշում են, որ վերը նշված բոլոր հանգամանքները, բնականաբար, հանգեցնում են աշխատավարձի չափերի միջև գենդերային խզմանը: Այսպես` տղամարդկանց հիմնական մասը, անկախ ընտանեկան դրությունից, վարձատրվում են 66 000 – 120 000 ՀՀ դրամի չափով, իսկ կանանց հիմնական մասը` մինչև 66 000 ՀՀ դրամի չափով:  Կանանց միայն 30-40% -ն է, որ վարձատրվում է 66 000 – 120 000 ՀՀ դրամի չափով՚:

 

 

«Ի՞նչ գրաֆիկով աշխատանք եք փնտրում» հարցին պատասխանելիք չամուսնացած և ամուսնացած կանանց ցանկությունները չեն համընկնում: Չամուսնացածների  60%-ը նշել են, որ ցանկանում են աշխատել լրիվ աշխատանքային օրով, 18%-ը` ոչ լրիվ աշխատանքային օրով, 14%-ը` ցանկացած գրաֆիկով: Ամուսնացած կանանց 42%-ը ուզում է աշխատել լրիվ աշխատանքային օրով, 40%-ը` ոչ լրիվ աշխատանքային օրով:

 

 

Ինչ վերաբերում է տղամարդկանց, ապա և ամուսնացածները, և չամուսնացածները պատրաստ են աշխատել ցանկացած գրաֆիկով, լրիվ աշխատանքային օրով, ինչն անշուշտ դարձնում է նրանց ավելի մրցունակ աշախատանքային շուկայում:

 

 

Ի դեպ, ամուսնալուծված կանանց 32-ական տոկոսը առանձնանում է լրիվ աշխատանքային օրով և չկանոնակարգված գրաֆիկով աշխատելու ցանկությամբ, 37%-ը պատրաստ է ցանկացած գրաֆիկով աշխատանքի:

 

 

 

Տարբերվում են կանանց ու տղամարդկանց պատասխանները «Ի՞նչ է անհրաժեշտ աշխատանք գտնելու համար» հարցին: Ե´վ չամուսնացած, և´ ամուսնացած տղամարդիկ պատասխանել են միանման, սակայն տարբեր առաջնահերթությամբ՝ ծանոթություն, կապեր, աշխատանքային փորձ, մասնագիտական հմտություններ:

 

Կանայք, անկախ ընտանեկան դրությունից, նույն հարցին պատասխանել են և´ միանման, և´ նույն առաջնահերթությամբ.

–         լավ կրթությունը` չամուսնացածների 70%-ը, ամուսնացածների` 47%-ը, ամուսնալուծվածների` 74%-ը, այրիների` 68%-ը.

–         ծանոթությունը, կապերը` չամուսնացածների 55%-ը, ամուսնացածների` 59%-ը, ամուսնալուծվածների` 56%-ը, այրիների` 73%-ը.

–         աշխատանքային փորձը` չամուսնացածների 35%-ը, ամուսնացածների` 39%-ը:

 

 

Հետազոտության հեղինակները նշում են, քանի որ աշխատանքից դուրս գալու հիմնական պատճառներից մեկը` արտաժամյա աշխատանքն է, ապա ներկայում մինչև 3 տարեկան երեխա խնամող կանանց 79%-ը, 4-5 տարեկան երեխա` 46%, 6-10 տարեկան երեխա` 53% փնտրում են «ոչ լրիվ աշխատանքային օր» գրաֆիկով աշխատանք, որպեսզի կարողանան համատեղել երեխայի խնմաքն ու աշխատանքը:

 

 

Առաջարկությունների մեջ հետազոտության հեղինակնը նշելեն, որ  աբհրաժեշտ է ձեռնարկել միջոցառումներ` կանանց համար աշխատանքը և երեխաների խնամքը համատեղելու ուղղությամբ, ընդլայնելով երեխաների խնամքի այլընտրանքային ցանցերը և ապահովելով դրանց աշխատանքային ժամերի  ճկունությունը:

 

 

Հարցում անկացնողների փորձագիտական հարցազրույցների և ֆոկուս խմբային քննարկումների ժամանակ կանայք ու գործատումները խոստովանել են, որ ամուսնու դեմ լինելը, երեխայի խնամքը հաչախ են խանագրում կնոջն աշխատել ու շախատանքում կայանալ: Ահա դրանցից մի քանիսը.

 

…« Ընտանիքը կնոջ կարիերայի (մասնագիտական) համար խոչընդոտ է հանդիսանում: Ընդհանուր առումով, ընտանիքներ կանդե եթե երեխաները փոքր են, մարդիկ հնարավորություն չունեն դայակ վարձելու իրեն երեխաներին խնամելու համար` խոչընդոտներ կարող են առաջանալ…»:

 

… «Համաձայն եմ, որ տղամարդկանց ավելի հաճախ են նշանակում որոշակի պաշտոններում, հաշվի առնելով այն, որ 25-30 տարեկանը կանանց  վերարտադրողական շրջանն ա, և նրանք դուրս են մնում աշխատաշուկայից: Երևի պատճառը այն է, որ տղամարդկանց հետ ավելի հեշտ է աշխատելը` նրանք ավելի հեշտ են ընտանիքից կտրվում, քան կանայք»:

 

… «Օրինակ, որ աղջիկների են աշխատանքի ընդունում, հարցնում են` «չես պատրաստվում ամուսնանալ, իսկ երեխա ունենալ», այսինքն` մտածում են, որ կամուսնանա, երեխա կունենա և ֆիզարձակուրդ կգնա և դա կխոչընդոտի իրենց աշխատանքի առաջընթացին, դրա համար տղաներին ավելի շատ են տեղ տալիս»:

 

… «Ինձ մոտ շատ են գալիս երիտասարդ աղջիկներ, ես միշտ հարցնում եմ` սովորել ես, ինչ մասնագիտություն ունես, աշխատում ես, թե չէ: Շատերը ասում են` դե ինչ, ամուսնացել եմ, չեմ աշխատում, կամ երեխա եմ ունեցել, կամ ամուսինս չի թողնում, կամ դե տանը համաձայն չեն: Բայց չէ որ նա կրթություն է ստացել, չէ որ մեր ազգը կարող է լավ ղեկավարի կորցնի, լավ մասնագետի կորցնի»:

 

Նշենք, որ հետազոտությունը անց է կացվել հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում: Իրականացվել են   ընտրանքային հետազոտություն 1040 հարցվածների շրջանում, ինչպես նաեւ փորձագիտական հարցազրույցներ եւ քննարկումներ ֆոկուս խմբերում:

 

Հետազոտությունն ամբողջությամբ այստեղ

 

   ***

 

Ի՞նչ է փաստում  պաշտոնական վիճակագրությունը   

 

  • ՀՀ Ազգային վիՃագրական ծառայության  տվյալներով,  Հայաստանում կանանց մասնաբաժինը աշխատանքային ռեսուրսների կազմում ավելի բարձր է, քան տղամարդկանցը, սակայն տնտեսապես ակտիվ է կանանց 56%-ը, իսկ տղամարդկանց՝ 73%-ը:

 

  • Զբաղվածների ընդհանուր թվում կանայք կազմում են 46%, տղամարդիկ՝ 62%:

 

  • Կանայք կատարում են տնային տնտեսություններում չվճարվող աշխատանքի մեծ մասը, որը չի ստանում արժեքային որևէ գնահատական և չի արտացոլվում ազգային հաշիվների համակարգում, իսկ տղամարդկանց զբաղվածության կառուցվածքում զգալի տեղ է զբաղեցնում միգրացիան:

 

 

  • Հայաստանում կանանց միջին աշխատավարձը կազմում է տղամարդկանց աշխատավարձի մոտ 65,6%-ը, իսկ կանանց միջին ամսական զուտ եկամուտը` տղամարդկանց եկամտի 60%-ը:

 

  • Գործազուրկների մեջ կանայք 54 տոկոս են կազմում, գրանցված գործազուրկների թվում կանայք 72 տոկոս են: 2001-2014 թ.թ. դինամիկայով գործազրկությունը կանանց շրջանում աճի միտում ունի:   Գործազուրկ կանանց թվում 62 տոկոսը ունեն կրթություն (  բարձրագույն կամ միջին մասնագիտական),  գործազուրկ տղամարդկանց թվում  կրթոթյուն ունեն  48 %-ը:  Ընտանեկան կարգավիճակի պատՃառով գործազուրկների 100 տոկոսը կանայք են:

 

  • Թեպետ  «Նախադպրոցական կրթության բարեփոխումների 2008-2015 թվականների ռազմավարական ծրագրով»  նպատակ է դրվել  մինչև  2015 թվականը ավագ նախադպրոցական տարիքային խմբի (5-6 տարեկանների) ընդգրկվածությունը հասցնել մինչև 90%-ի, սակայն 2014 թ. տվյալներով   նախապրոցական հիմնարկներ են  հաճախել  0-5 տարեկան երեխաների միայն   28.7%-ը, ընդ որում  գյուղական վայրերում ընդամենը  16.6%-ը:

 

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Պահանջվում են մինչև 25 տարեկան, բարետես աղջիկներ….»

Հայաստանի կանայք աշխատանքի շուկայում. խոչընդոտների եւ արգելքների արանքում

Կանանց տնտեսական իրավունքների ընդլայնման գծով Բարձր մակարդակի խումբ է ստեղծվել ՄԱԿ-ում

Կանայք աշխատանքի շուկայում. գործատուների պահանջները երբեմն աբսուրդի են հասնում

«Հղիանալն արգելվում է»… Մնում է աշխատանքի վայրերում նման ցուցանակներ փակցնեն գործատուները

Բանկերը հղիությունը չեն խրախուսու՞մ

Գենդերային անհավասարությունն աշխատաշուկայում՝ ըստ ԱՄԿ-ի

«Հայաստանի աշխատանքային շուկայի գենդերային ասպեկտը». հետազոտություն

Կանանց զբաղվածության գլոբալ միտումները. գենդերային խզումը մեծանում է

Փնտրում եմ աշխատանք. ի՞նչ է առաջարկում Հանրային Խորհուրդը/ վիդեո

Կանայք աշխատանքի շուկայում. օրենսդրական փոփոխություններ

Ինչո՞ւ աշխատող 10 աղջիկներից 5-ը ամուսնացած չե՞ն…

Աշխատող մայրերն ունենում են ավելի հաջողակ դուստրեր և ավելի հոգատար որդիներ

Հավասար հնարավորությունների քաղաքականություն – ի՞նչ է դա նշանակում

«Այնպիսի պայմաններ ստեղծել, որ մարդիկ ցանկանան ավելի շատ երեխաներ ունենալ»…

Պատգամավոր Լիսիա Ռոնզուլիի դուստրը քվեարկում է մոր հետ միասին

«Այսօր հայ կնոջ համար այլ ելք չկա. պետք է աշխատել»…

«Մնում է մի հատ գոգնոց կապեմ ու վրեն գրեմ «Նինայի կնիկը»…

Դիտումների քանակը` 2325

Վերադառնալ վերև