Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Մայրության նպաստների մասին աղմկահարույց նախագիծը ընդունվեց առաջին ընթերցմամբ

Այսօր խորհդարանը  67 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին»  օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

 

Հղի կանանց դժգոհությունների առիթ դարձած եւ  բուռն  քննարկումների արժանացած  այս նախաձեռնությամբ  կառավարությունն  ի վերջո տարանջատեց  բոլոր մայրերից   բարձր վարձատրությամբ կանանց այն պատճառաբանությամբ, որ 100-տոկոսանոց փոխհատուցումը  1 մլն դրամից ավել աշխատավարձ ստացող կանանց  համար շռայլություն է 170 հազար դրամ միջին աշխատավարձ եւ  սուղ միջոցներ ունեցող երկրի համար, ինչպիսին է Հայաստանը:  Սոցապնախարարության երկրորդ երկաթյա  փաստարկն այն էր, որ   1 մլն. բարձր  եկամուտ ունեցող ընդամենը  0.35% կանանց  դժգոհությունը եղանակ չի ստեղծում  եթե մնացած  99.65%-ը գոհ են իրենց հասանելիք նպաստից… Հատկապես, եթե  99 տոկոսի համար ընկալելի չեն 0.35 տոկոսի խնդիրները…  եւ այդ հանգամանքը , ըստ էության,  նույնպես օգտագործվել է բարձր աշխատավարձ ստացող կանանց  դեմ: Հաջորդը  չարաշահումներն էին , որոնք փաստարկվում էին    նախկին նախարարներից մեկի կնոջ օրինական  ստացած 20 մլն -ի պատմության միջոցով…  Մի խոսքով,  սոցապնախարարությունը ջանք չխնայեց համոզելու  համար, որ բյուջեն վտանգող թիվ մեկ գործոնը՝   1 մլն-ից ավել ստացող մայրերն են…

 

Նշենք, որ օրինագծի օգտին տրված 67 ձայները  ապահովել են խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները, այդ թվում  ՀՀԿ խմբակցության անդամ  կին պատգամավորները:  Մնացած   հինգ խմբակցությունների կին պատգամավորները ձեռնպահ են քվեարկել:

 

Ինչպես եւ հայտարարել էին,  ձեռնպահ դիրքորոշում են ցուցաբերել ԲՀԿ խմբակցության բոլոր անդամները: Խմբակցությունը հայտարարել էր, որ պատրաստվում է հստակեցնել իր դիրքորոշումը առաջինից երկրորդ ընթերցման ժամանակահատվածում:

 

Դեմ են քվեարկել՝  ընդդիմադիր խմբակցությունների  ներկայացուցիչները՝ ՀԱԿ-ից եւ Դաշնակցությունից, ովքեր համարում են, որ  նախագիծը խտրական վերաբերմունք է ցուցաբերում  բարձր վարձատրվող կանանց նկատմամբ: Սակայն նրանք փոքրամասնություն են…

 

 

Թեմայի ողջ նախապատմությունը  մեր կայքում.

 

«Քաղցր կենացներ են ասում մայրերի հասցեին, իբրև թե մեծարում նրանց, բայց իրականությունն այլ է…»

 

 

«Գտնել այնպիսի լուծումներ, որոնցից չի տուժի օրինաբար աշխատող Հայաստանի և ոչ մի քաղաքացի»…

 

«Եթե բարձր աշխատավարձ է ստանում, ուրեմն արժանի է»…

 

«Հարկ ենք վճարում պետությանը եւ ակնկալիքներ ունենք պետությունից» / քննարկման տեսագրություն

 

«Չի կարելի ամեն երեք տարին մեկ հղի կանանց նման սթրեսի ենթարկել»:

 

Բարձր վարձատրվող կանայք այսուհետ կդառնան անցանկալի՞ աշխատողներ

 

Մայրերը աշխատելիս/ infografika

 

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել աշխատող մայրերին իրենց աշխատավարձի 100 տոկոսը

 

Միացեք ստորագրահավաքին՝ պահանջելով հրաժարվել խնդրահարույց դրույթներից

 

«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը

 

Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը

 

«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»

 

Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ

 


Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց

 

«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան

 

Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…

 

Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»

 

Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են

 


 
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից

 

 Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման

 

Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ

 

Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…

 

«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:

 

Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա

 

Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին

 

«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման

 

«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »

 

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

 

Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն

 

Դիտումների քանակը` 2993

Վերադառնալ վերև