Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից

Ինչպես արդեն հաղորդել ենք, ՀՀ կառավարության սեպտեմբերի 25-ի նիստում հավանություն է տրվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթի:  Կարծես էե,  փաթեթի միակ առաջընթացը կայանում է նրանում, որ այն  հնարավորություն կտա նպաստ տրամադրել նաև չաշխատող շուրջ 30 հազար մայրերի : Դրա հետ մեկտեղ փաթեթը անհանգստություն առաջացրեց աշխատող մայրերի մոտ, քանի որ պարզվեց, որ դրանով առաջարկվում է կրճատել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստի չափը, տևողությունը, ինչպես նաև սահմանափակել նախածննդյան ու հետծննդյան 140 օրվա համար տրամադրվող գումարի չափը:

 

«Բողոքի նոր ակցիա է հասունանում»,-մեկնաբանելով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը գրել է Քրիստնե Վարդանյանը:

 

Բանն այն է, որ գործադիր մարմնի վերջին նիստում հավանության է արժանացել  նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած փաթեթը, որը նախատեսում է լուծել չաշխատող մայրիկներին մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ տրամադրելու հարցը: Սակայն հարցը լուծվում է ոչ ավել ոչ պակաս աշխատող մայրիկներին տրամադրվող նպաստների նվազեցման հաշվին:

 

Ներկայացված ու հավանության արժանացած նախագծով նախատեսվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տևողությունը՝ մինչև երեխայի մեկ տարին լրանալը (այսօր վճարվում է մինչև երեխայի 2 տարին լրանալը):

 

Ըստ նախագծի, հաշվի առնելով ժամանակավոր անաշխատունակության նպաստների ոլորտում առկա խնդիրները, առաջարկվում է.

  1. Նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի մեծությունը փոխկապակցել աշխատանքային ստաժի տևողությանը, այսպես նպաստը հաշվարկվում է միջին ամսական աշխատավարձի.

1)        40 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1 տարուց պակաս է,

2)        60 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 1-3 տարի է,

3)        80 տոկոսից՝ եթե աշխատանքային ստաժի տևողությունը 3 տարուց ավելի է:

4)        Առաջարկվում է, հղիության և ծննդաբերության նպաստը վերանվանել մայրության նպաստի և սահմանել, որ 2016 թվականից սկսած, այն վճարվում է նաև չաշխատող կնոջը՝ հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի (140 օր) համար:

 

  1. Չաշխատող կնոջը տրվող նպաստը հաշվարկել նվազագույն ամսական աշխատավարձից, վերանայելով նպաստը հաշվարկելու կարգը (նպաստ հաշվարկելու համար՝ հիմք ընդունվող միջին ամսական եկամուտը բաժանվում է 30,4-ի (մեկ ամսվա միջին օրերի) և բազմապատկվում հղիության և ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածի օրացուցային օրերի թվով):
  2. Սահմանել աշխատող մոր հղիության և ծննդաբերության (մայրության) նպաստը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձի առավելագույն չափ՝

1)        առաջին և երկրորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 7-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 2 400 000 դրամ),

2)        երրորդ և հաջորդ երեխայի դեպքում՝ նվազագույն ամսական աշխատավարձի 10-ապատիկի չափով (նպաստի առավելագույն չափը՝ շուրջ 3 500 000 դրամ):

 

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ առաջարկվող հենց նմանատիպ փոփոխության ու սահմանափակման պատճառով էր՝ կանայք փողոց դուրս եկան ինչի արդյունքում, փոփոխություններն իրավական ուժ չստացան:

 

Մայրիկներից մեկը՝ Մ. Հարությունյանը նման փոփոխություններն անհեթեթ որակեց. «Չեմ կարծում, որ նման անհեթեթությունը կընդունվի: Թող իրենց աշխատավարձերից կրճատեն ու տան չաշխատող մայրերին»:

 

Մեկ այլ մայրիկ, Ս. Պետրոսյանն էլ նկատեց, որ ծնելիությանը խթանելու փոխարեն, այնպես են անում, որ երկրում մնացածները թողնեն գնան, կամ էլ մեկ երեխայից ավելի չունենան:

 

Բայց մի հարցում բոլոր մայրիկները համակարծիք են, խտրականություն չպետք է լինի, չաշխատող մայրիկներին էլ պետք է նպաստ տրամադրվի, չէ որ այն հատկացվում է երեխայի ու նրա կարիքները հոգալու համար, բայց դա պետք չէ անել աշխատողների նպաստի չափի ու տևողության կրճատման հաշվին:

 

Հ. Կարապետյան

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին

 

 

Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով

 

Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող եւ չաշխատող մայրերի խտրականության վերացումը

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

Մայրությունը թվերով / ինֆոգրաֆիկա

 

«Ամեն ընտանիքում մեկ նոր զավակ, մեկ նոր մանուկ». Խ.Սուքիասյանի առաջարկը

 

Երկու և ավելի երեխա ունեցող ուսանողների ուսման վարձը սեպտեմբերից փոխհատուցվելու է

 

Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո

 

«Կառավարության կողմից սահմանված ծննդյան միանվագ գումարների չափերը տարօրինակ են»

 

Ծնունդների թիվը Հայաստանում նվազում է

 

Կառավարությունը փող չունի չաշխատող մայրերին երեխայի նպաստ տրամադրելու համար

 

Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Ժողովրդագրական մարտահրավերներ՝ ինչպե՞ս դիմակայել

 

Փորձագետ. «Ծնելիությունը պետք է խթանել երկրորդ երեխայից սկսած »

 

Դիտումների քանակը` 2737

Վերադառնալ վերև