Եթե դուք սխա՞լ եք նկատել տեքստում, նշեք այն և սեղմեք Ctrl+Enter՝ տեղեկատվությունը խմբագրին ուղարկելու համար:

Վորլդ Վիժն Հայաստանը մեկնարկեց «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը

0183

 

Սույն թվականի դեկտեմբերի 9-ին «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային հասարակական կազմակերպությունը հայտարարեց «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագրի մեկնարկի մասին։

 

Ծրագրի նպատակն է փոխել և կանխել կանանց ու աղջիկներին վնասող կարծրատիպային վերաբերմունքն ու վարքագիծը, նպաստել այնպիսի միջավայրի ստեղծմանը, ուր աղջիկներն ու տղաները ծնվում ու արժևորվում են հավասարապես: Ազգային մակարդակում ծրագիրը կաջակցի սեռով պայմանավորված բռնության և պտղի սեռի ընտրության դեմ ուղղված քաղաքականության իրականացմանը։ Ծրագիրը կիրականացվի նաև համայնքային մակարդակով՝ նպատակ ունենալով փոխել բռնությանը նպաստող սոցիալական նորմերը:

 

«Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը կիրականացվի Գեղարքունիքի, Արագածոտնի, Տավուշի, Շիրակի մարզերում և Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, ուր Վորլդ Վիժն Հայաստանն արդեն ունի ձևավորված թիմեր ու զարգացման երկարաժամկետ ծրագրեր: «Հոգատարություն հանուն հավասարության» ծրագիրը կշարունակվի մինչ 2019 թվականի սեպտեմբեր։

 

capture2

 

Ազդարարվեց նաեւ «Տարբեր ու հավասար» սոցիալական արշավի մեկնարկի մասին, որը ծրագրի հիմնական ուղերձները ավանդական եւ թվային հեռահաղորդակցության միջոցներով կհասցնի թիրախային լսարանին։

 

Վորլդ Վիժն Հայաստանը, ծրագրի արդյունավետ իրականացման նպատակով, համագործակցում է ՀՀ կառավարության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, կրթական ու առողջապահական հաստատությունների, կանանց և երեխաների պաշտպանության տեղական և մարզային մարմինների ու ցանցերի, զանգվածային լրատվության միջոցների հետ:

 

Ծրագիրը հատկապես կարևորում է համայնքային սոցիալական աշխատողների դերակատարությունը՝ ընտանիքներում սեռով պայմանավորված բռնությունների և պտղի սեռի ընտրության դեպքերի վաղ հայտնաբերման ու կանխարգելման հարցում:

 

capture1

 

Վորլդ Վիժնը քրիստոնեական, երեխայակենտրոն և համայնքահենք կազմակերպություն է, որն աշխատում է երեխաների, ընտանիքների ու  համայնքների հետ` հանուն աղքատության և անարդարության հաղթահարման։ 

 

 

 

Դիտումների քանակը` 580

Վերադառնալ վերև