Ինչպես Շողերն ու Նինան դարձան բոլորի ձայնը
Արցախի իննամսյա շրջափակման օրերին 23-ամյա Շողեր Սարգսյանն ու Նինա Շահվերդյանն իրենց «Ինադու» փոդքասթով դարձան 120 հազար հայրենակիցների չլսված ձայնը։ Աղջիկները որոշեցին պատմել իրենց ու Արցախի պայքարի մասին՝ աշխարհի լռության, հակառակորդի դաժանության ու կյանքի անարդարության ինադու։