Հարգելի՛ գործընկերներ,
«Կանանց տեղեկատվական վերլուծական ցանց՞ ՀԿ-ն սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու մասնագիտական աշխատաժողովի։
Թեման՝ «ԿԱՆԱՅՔ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԽՈՍՔԻ ԵՎ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՈՒՄ. հաղորդակցության մարտահրավերներ ու դիմակայելու գործիքներ»:
Ե՞րբ: Ապրիլի 30.2026
Որտե՞ղ: Երևան, «Իբիս» հյուրանոց, Հյուսիսային պողոտա, 5/1 շենք
Ժամը: 14.00 -17.00
Ինչո՞ւ մասնակցել
Աշխատաժողովի ընթացքում կքննարկվեն ընտրական գործընթացներում կանանց թիրախավորման առանձնահատկությունները, ինչպես նաև կներկայացվեն լրագրողների, հանրային և քաղաքական գործիչների համար նախատեսված գործնական լուծումներ։
Մենք ներկայացնելու ենք արհեստական բանականությամբ աշխատող մեր ԼԱՄՊ հարթակը, որը օգնում է վերլուծելու տեքստերը և հայտնաբերելու խնդրահարույց խոսքը՝ տրամադրելով մեկնաբանություններ, համապատասխան օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև առաջարկում է ավելի բարեկիրթ ու ոչ խտրական ձևակերպումներ։
Խնդրում ենք հաստատել Ձեր մասնակցությունը մինչև Ապրիլի 27-ը ՝ գրանցվելով այստեղ https://forms.gle/BM4pLhW1R8zBcfBA7
Յուրաքանչյուրիս ներդրումը կարևոր է արդար ու բարեկիրթ տեղեկատվական միջավայր ձևավորելու գործում։
***
Աշխատաժողովը կազմակերպվում է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի «Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում» նախագծի կողմից՝ «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում։