LAMP հարթակ՝ պայքար կանանց նկատմամբ ատելության խոսքի դեմ

ԼԱՄՊ-ը (Learning Application for Monitoring and Prevention of Hate Speech and Discrimination)  կրթական և վերլուծական հարթակ է, որը կանանց նկատմամբ ատելության խոսքի, գենդերային ապատեղեկատվության և խտրական հաղորդակցության դրսևորումների դեմ  պայքարելու յուրահատուկ գործիք է։

Հարթակում տեղադրված ԼԱՄՊ դասընթացը կազմված է կրթական նյութերից և ուսուցողական մոդուլներից, որոնց հետ ծանոթանալու դեպքում օգտվողները կարող են անցնել համապատասխան թեստերը և ստանալ մասնակցության հավաստագիր (սերտիֆիկատ)՝ իրենց գիտելիքներն ու հմտությունները հաստատելու համար։

Հարթակում տեղադրված ԼԱՄՊ  հավելվածը,  որը  օգնում է վերլուծելու նեբեռնվող տեքստերը և հայտնաբերելու խնդրահարույց խոսքը՝ տրամադրելով մեկնաբանություններ, համապատասխան օրենսդրական կարգավորումների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև առաջարկում է ավելի բարեկիրթ ու ոչ խտրական ձևակերպումներ։

ԼԱՄՊ-ը նախատեսված է լայն լսարանի համար՝ լրագրողների և խմբագիրների, հասարակական և քաղաքական գործիչների, ինչպես նաև՝ ուսանողների, որոնք ակտիվ են թվային հարթակներում։ Գործիքը հատկապես օգտակար է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են բարելավել իրենց հաղորդակցման որակը և ձևավորել ավելի գիտակցված ու պատասխանատու խոսք։

Այցելե՛ք  ԼԱՄՊ հարթակը , գրանցվե՛ք և անցե՛ք ԼԱՄՊ դասընթացը։

 

***

 

ԼԱՄՊ հարթակը ստեղծվել է  «Կանանց տեղեկատվական վերլուծական ցանց ՀԿ -ի «Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում» նախագծի կողմից ՝  «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է  Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Հարթակը ստեղծվել է Եվրոպական միության և Equal Rights & Independent Media (ERIM) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հարթակում ներկայացված բովանդակության ողջ պատասխանատվությունը կրում է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրոպական միության և ERIM-ի տեսակետները: