Առաջին քայլ դեպի հուսալի ապագա

Այս տեսանյութով մենք ուզում ենք ոգեշնչել առաջին անգամ ընտրող աղջիկներին, որպեսզի նրանք ոչ միայն անձնական պատասխանատվությամբ մասնակցեն ընտրություններին, այլև առաջնորդեն իրենց հասակակիցներին ՝ մոտիվացնելով նրանց սեփական օրինակով։

– Դու քվեարկության ես գնում առաջին անգամ, դու ունես մի ուժ, որը հաճախ թերագնահատում ես. դա քո հասակակիցներին ոգեշնչելու և քո հետևից տանելու ունակությունն է։ Ստանձնի՛ր առաջնորդությունը հենց հիմա։ Վերցրո՛ւ անձնագիրդ, կոչ արա՛ ընկերներիդ, որ գնան  քվեարկելու հանուն ապագայի։

Սույն տեսանյութը մշակվել է ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիր շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) և ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է ժղովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։