Կանանց կրկնակի զբաղվածությունը հաճախ ստիպում է հետին պլան մղել ընտրությունները։ Ընտրատեղամաս այցելելն ու քվեարկելը պահանջում է ընդամենը 5 րոպե, բայց սահմանում է Ձեր կյանքի որակը գալիք 5 տարիների համար։ Ժամանակ չունենալը պատրվակ չէ, երբ խոսքը Ձեր ապագայի մասին է ։

Սույն տեսանյութը մշակվել է ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիր շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) և ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է ժղովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։