Տեսանյութում կարևորվում է գիտակցված ընտրությունը, շեշտադրվում է հարգանքը ընտրական իրավունքի հանդեպ և բացառվում է ընտանիքի կողմից պարտադրված ընտրության գործելակերպը։
Ընտանիքը միասնական է, բայց քվեն անհատական։ Քվեախցիկում դու մենակ ես քո վերլուծության, քո սկզբունքների և քո համոզմունքների հետ։ Օրենքը երաշխավորում է քո քվեի լիակատար գաղտնիությունը։ Եղի՛ր ազատ քո որոշման մեջ։

Սույն տեսանյութը պատրաստվել է ՄԱԶԾ «Բարեփոխումների խթանում՝ Հայաստանում ընտրական համակարգերի թափանցիկ և ներառական կառավարման նպատակով» (ARTEMIS) ծրագիր շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության, Գերմանիայի կառավարության (GIZ), Նորվեգիայի կառավարության (Norad), Շվեդիայի կառավարության (Sida), Կանադայի կառավարության (ParlDeliver), Նիդերլանդների կառավարության, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ՀՀ ԿԸՀ) և ՄԱԿ-ի DPPA/EAD-ի կողմից։ Ծրագիրն իրականացվում է ժղովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) հետ գործընկերությամբ՝ ՀՀ ԿԸՀ-ի հետ սերտ համագործակցությամբ։