«Ֆինքա Հայաստան» կազմակերպությունում համոզված են՝ ընկերության աշխատանքի արդյունավետությունն անմիջականորեն կախված է յուրաքանչյուր աշխատակցի բարօրությունից։ Հենց այս գիտակցումն է ընկած ընկերության ընտանիքամետ մոտեցման հիմքում։
Այս հրապարակումը WomenNet.am-ի «Ձեր ընտանիքը՝ մեր առաջնահերթությունն է» քարոզարշավի մաս է կազմում։ Նպատակն է ներկայացնել այն գործատուներին, որոնց կողմից իրականացվող ընտանիքամետ քաղաքականությունը թույլ է տալիս աշխատողներին համատեղել ընտանիքն ու աշխատանքն առանց սթրեսի ու լարվածության ։
Քարոզարշավն անցկացվում է «ՑԱՏԿ» ծրագրի շրջանակում՝, որն իրականացվում է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից` «Իննոբիզ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։