WomenNet.am կայքը հիմնադրվել է`
«Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ի անդամ հանդիսացող՝ տպագիր և էլէկտրոնային ԶԼՄ-ների գենդերային հարցերով հետաքրքրվող լրագրողների, ինչպես նաև գենդերային լրագրության ոլորտի փորձագետների նախաձեռնությամբ
Մենք նպաստում ենք, որ հայ հասարակությունում հաղթահարվեն՝
– սեռի հատկանիշով խտրականության բոլոր տեսակի դրսևորումները,
– գենդերային անհավասարակշռությունն ու անարդարությունը ցանկացած բնագավառում
Մենք համոզված ենք,
որ գենդերային լրագրությունը, ԶԼՄ-ների գենդերային զգայուն քաղաքականյությունը կարող են առավելագույնս նպաստել կանանց ներուժի ադյունավետ ներգրավմանն ի օգուտ երկրի զարգացման և բարօրության:
WomenNet.am տեղեկատվական-վերլուծական կայքը հիմնադրվել է 2011թ-ին և նպատակաուղղված է լսելի դարձնելու կանանց ձայնը , հաղթահարելու կանանց եւ երկրի առաջընթացը խոչընդոտող գենդերային կարծրատիպերն ու ընկալումները, բարձրացնելու հանրության լայն շրջանակների իրազեկվածությունը գենդերային հիմնախդիրների վերբերյալ, հարթակ տրամադրելու նախաձեռնություններին, որոնք միտված են կանանց իրավունքների պաշտպանությանը և քաղաքականությունների փոփոխությանը;
Կայքն արժեքավոր ռեսուրս է հանդիսանում գենդերային խնդիրներով և կանանց իրավունքների պաշտպանության զբաղվող բոլոր կազմակերպությունների և անհատների համար։
“Կինը և քաղաքականությունը” թերթը լույս է տեսել 2007 -2019 թ․թ․ ռուսերեն, հայերեն, անգլերեն լեզուներով, տպագիր և pdf-տարբերակներով: Մենք լայն ենք դիտարկել «քաղաքականության» շրջանակները` անդրադառնալով կանանց հիմնախնդիրների ողջ բազմազանությանը: Լուսաբանել ենք աղքատության, ժողովրդագրության, վերարտադրողական առողջության, բնապահպանության, բիզնեսի, խաղասիրության, կանանց և երեխաների հանդեպ բռնության, սահմանափակ հնարավորություններով կանանց, գյուղաբնակ կանանց և բազմաթիվ այլ` հասարակությանը հուզող խնդիրներ: