Դեկտեմբեր 04, 2025

Գենդերազգայուն հաղորդակցության խթանման   և ատելության խոսքի կանխարգելման  ծրագրի մեկնարկ   

«Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ն հայտարարում է  «Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում» ծրագրի մեկնարկի մասին։

Այն իրականացվում  է «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակում՝  Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Հայաստանի լրատվական դաշտում իրականացված մշտադիտարկումները և հետազոտությունները փաստում են, որ գենդերային ապատեղեկատվությունն ու առցանց ատելության խոսքը հատկապես նախընտրական շրջանում խորացնում են կանանց նկատմամբ խտրականությունը, նվազեցնում նրանց տեսանելիությունը ԶԼՄ-ներում և մեծացնում քաղաքական մասնակցությունից հրաժարվելու ռիսկը։

«Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում» ծրագիրը նպատակ ունի դարձնել Հայաստանի ընտրական տեղեկատվական միջավայրը ավելի անվտանգ, ավելի ներառական և ավելի հաշվետու՝ նվազեցնելով կանանց նկատմամբ ատելության խոսքը, գենդերային ապատեղեկատվությունը և  կանանց մասնակցությունը խոչընդոտող կարծրատիպերի վերարտադրումը։

Այդ նպատակին հասնելու համար ծրագիրը կիրականացվի երեք փոխկապակցված բաղադրիչների միջոցով․

  • Նախընտրական ժամանակահատվածում մեդիա բովանդակության վերլուծություն՝ ատելության խոսքի, սեքսիստական ձևակերպումների և խտրականության միտումները բացահայտելու և փաստագրելու նպատակով
  • Գենդերազգայուն լրագրության վերաբերյալ վեբ-հիմքով մուլտիմեդիա ձեռնարկի մշակում, որը կներառի գործնական դեպքերի ուսումնասիրություններ, իրավական ուղեցույցներ և ինքնագնահատման գործիքներ
  • Ինտերակտիվ վեբ հավելվածի ստեղծում, որը հնարավորություն կընձեռի լրագրողներին և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին բացահայտելու ներբեռնված տեքստում  ատելության խոսքի կամ խտրականության ռիսկ պարունակող  դրսևորումները , ստանալու դրանց խնդրահարույց լինելու պատճառների վերաբերյալ պարզաբանումները և իրազեկող ռեսուրսների վրա ուղիղ հղումները։

Ծրագիրը նաև ներառում է կարողությունների զարգացման բաղադրիչ, որը միտված է  ծանոթացնելու լրատվական դաշտի և  այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին  մշակված գործիքների և գենդերազգայուն հաղորդակցության սկզբունքների հետ։  

Բացի այդ, նախատեսվում է իրականացնել հանրային իրազեկման արշավ՝ ինֆոգրաֆիկաների և այլ մուլտիմեդիա լուծումների միջոցով, ինչպես նաև քաղաքական երկխոսություն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, մեդիա կարգավորող մարմինների և օրենսդիրների հետ՝ նպաստելու գենդերազգայուն չափանիշների ընդունմանը և այդ ուղղությամբ վերահսկողության մեխանիզմների հզորացմանը։

Այս միջամտությունների համադրությունը կձևավորի գործնական և լայն տարածում ունեցող լուծում՝ ուղղված վնասակար նարատիվների/խոսույթների  կանխարգելմանը և Հայաստանի ժողովրդավարական գործընթացներում կանանց ու այլ թերներկայացված խմբերի հավասար մասնակցության խթանմանը։

ProElect ծրագրի մասին

«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։

Սույն հրապարակումն արվել է   Եվրոպական միության և Equal Rights & Independent Media (ERIM) կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Հրապարակման մեջ ներկայացված բովանդակության ամբողջական պատասխանատվությունը կրում է «Կանանց տեղեկատվական-վերլուծական ցանց» ՀԿ-ն, և այն պարտադիր չէ, որ արտացոլեն Եվրոպական միության և ERIM-ի տեսակետները: