Դեբետի վարչական ղեկավար 30-ամյա Անուշ Սարգսյանը մուտք գործեց համայնքային ծառայության ոլորտ 10 տարի առաջ, երբ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում ուսանելու տարիներին աշխատանքի անցավ գյուղի համայնքապետարանում՝ որպես երկրորդ կարգի մասնագետ։
Մեկ տարի անց, երբ համայնքապետարանում առաջին կարգի մասնագետի թափուր հաստիք հայտնվեց, Անուշը որոշեց փորձել ուժերը և մասնակցել հանրային ծառայության քննությանը:
Աշխատելով այսօր վարչական ղեկավարի պաշտոնում նա շատ է կարևորում համայնքային ծառայության ավելի քան 10-ամյա փորձառությունը, հատկապես այն, որ անցել է աշխատանքային կարիերայի աճի բոլոր աստիճաններով։ Անուշը վստահ է՝ միայն այդպես է հնարավոր հասկանալ համակարգը, դրանում աշխատող յուրաքանչյուր մարդու կարիքներն ու խնդիրները, համայնքի բնակիչների հոգսերն ու դժվարությունները և դրանք լուծելու թեկուզև բարդ, բայց անհրաժեշտ ուղիները։
Նյութն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ