Women in Parliament 

Համեմատելով կանանց ներկայացվածության շարժընթացը ԱԺ-ում և ԱԺ ղեկավար կազմում վերջին տասը տարվա կտրվածքով՝ 2012-2023 թթ․, կարելի է նկատել, որ այդ ընթացքում քվոտայի 20-ից մինչև 30% աճի շնորհիվ կանանց ներկայացվածությունը խորհրդարանում աճել է 3.6 անգամ ՝ 10%-ից մինչև 36.4%։ Միաժամանակ նվազել է կանանց նեկայացվածությունը Ազգային ժողովի ղեկավար կազմում՝ 23%-ից իջնելով  13.3 %-ի։       2024 թվականի մարտի դրությամբ՝
  • ՀՀ ԱԺ 3 փոխնախագահների թվում կանայք չկան:
  • Կանայք բացակայում են ԱԺ խմբակցությունների ղեկավարների և քարտուղարների պաշտոններում:
  • ՀՀ Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովներից միայն երկուսն են կին ղեկավարում։
    Ըստ էության, Խորհրդարանում կանանց ներկայացվածության դրական շարժընթացի հետ մեկտեղ հետընթաց է նկատվում է ՀՀ Ազգային ժողովի ղեկավար կազմում   կանանց ընդգրկվածության ցուցանիշների առումով, ինչը վկայում է կանանց քաղաքական առաջընթացն ապահովող հնարավորությունների պակասի մասին։ Խնդրի լուծումը կուսակցությունների ներսում  կանանց քաղաքական առաջընթացին նպաստող մեխանիզմների  ներդրման և գործարկման մեջ է։