Թվային դարաշրջանը աննախադեպ հնարավորություններ է ստեղծում կանանց և աղջիկների հզորացման համար։ Թվային տեխնոլոգիաներն այսօր բոլոր ոլորտներում կանանց առաջնորդության գրավական են հանդիսանում։ Սակայն թվային ոլորտում առկա գենդերային խզումը թույլ չի տալիս կանանց դրսևորել իրենց ներուժը, զարգացող տեխնոլոգիաները նաև անհավասարության նոր ձևեր և վտանգներ են բերում իրենց հետ։ Աշխարհն այսօր կանգնել է երկընտրանքի առջև՝ թույլ տալ, որ թվայնացումը խորացնի առկա անհավասարությունները, կամ գործի դնել նոր տեխնոլոգիաներն ավելի ապահով, կայուն, ավելի արդար ապագա ստեղծելու համար:
«Կանայք թվային աշխարհում․ խոսե՛նք փաստերով» տեսահոլովակի նպատակն է ՝ ներկայացնել ինչպիսի հնարավորություններ ունի Հայաստանը թվային ոլորտում՝ կանանց առաջընթացն ու առաջնորդությունն ապահովելու համար։ Տեսահոլովակի առաջին մասն անդրադառնում է առօրյա կյանքում թվային տեխնոլոգիաների օգտագործման խնդիրներին, երկրորդ մասը՝ ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածության, մասնագիտական կրթության և կարիերայի աճի հարցերում առկա ձեռքբերումներին և անհավասարության դրսևորումներին։
Տեսահոլովակը պատրաստվել է «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։