Ընտանիքամետ աշխատավայրի ապահովումը ենթադրում է գործատուի կողմից աշխատանքային պայմանների այնպիսի բարելավումը, որը հնարավորություն կընձեռի աշխատողներին հավասարակշռել մասնագիտական և ընտանեկան/անձնական կյանքը։
Գործատուների կողմից իրականացվող ընտանիքամետ միջոցառումներն ու քաղաքականությունը ներառում են աշխատանքային ճկուն գրաֆիկը ընտանիք ունեցողների համար, «ընտանեկան օրեր», երեխայի խնամքի համար վարձատրվող արձակուրդից օգտվելու հնարավորություն և՛ հայրերի, և՛ մայրերի համար և այլ աջակցություն երեխայի/ընտանիքի անդամի խնամքի հարցում, ինչը թույլ է տալիս աշխատողներին՝ կանանց և տղամարդկանց, համատեղել ընտանիքն ու աշխատանքն առանց սթրեսի ու լարվածության և պատշաճ ժամանակ տրամադրել ընտանիքին առանց աշխատանքը կորցնելու վախի։