«Ընտանիքամետ գործատու լինելը մեզ համար ոչ միայն սոցիալական պատասխանատվության հարց է, այլև ռազմավարական առավելություն», – համոզված է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
Այս հրապարակմամբ WomenNet.am-ը ազդարարում է «Ձեր ընտանիքը՝ մեր առաջնահերթությունն է» քարոզարշավի մեկնարկը, որի նպատակն է ներկայացնել այն գործատուներին, որոնց կողմից իրականացվող ընտանիքամետ քաղաքականությունը թույլ է տալիս աշխատողներին համատեղել ընտանիքն ու աշխատանքն առանց սթրեսի ու լարվածության ։
Քարոզարշավն անցկացվում է «ՑԱՏԿ» ծրագրի շրջանակում՝, որն իրականացվում է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից` «Իննոբիզ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։