ՄԱԿ-Կանայք կառույցը հրապարակել է իր «Գենդերային ահազանգ» տեղեկագիրը, որը նվիրված է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրներին։
Տեղեկագրում ամփոփված են Հայաստանի կանանց կազմակերպությունների կողմից ակտիվորեն փոխանցվող սկզբնական հաղորդագրությունները Արցախից բռնի տեղահանված բնակչության կազմի, Հայաստանում նրանց տեղավորման վայրերի աշխարհագրության և ցուցաբերվող աջակցության մասին։
Տեղեկագրի մեջ նշված է, որ տեղեկատվությունը սպառիչ չէ, այն ներառում է 9-ամսյա շրջափակումից հետո հազարավոր էթնիկ հայերի Հայաստան տեղահանման առաջին օրերի տվյալները, սակայն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել բռնի տեղահանվածների կարիքների առաջին արձագանքման մասին։
Իրավիճակը շարունակում է զարգանալ, ավելի շատ տվյալներ են դառնում մատչելի և ավելի խորը վերլուծություն է անհրաժեշտ հասցեագրված աջակցություն ցուցաբերելու համար, նշված է տեղեկագրում։