«Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանի համար դեպի ՏՀՏ ոլորտ տանող ճանապարհը սկսվեց Չինաստանից, որտեղ հետբուհական կրթություն էին ստանում ինքն ու ամուսինը։ Հենց այստեղ Անահիտի համար պարզ դարձավ, որ աշխարհի ապագան թվային է լինելու:
Անահիտը գիտի՝ հեշտ չէ հաջողության հասնել՝ ո՛չ անձնական, ո՛չ էլ երկրի մակարդակում։ Հնարավոր չէ մեկ օրում դառնալ այն երկիրը, որի մասին երազում ենք, բայց նաև վստահ է՝ պետք է անել ամեն բան, որ այսօր այն ավելի լավը լինի, քան երեկ։ Եվ ինքը դրա համար ջանք չի խնայում։