«Արմենեկոոպ»-ը սոցիալական ձեռնարկություն է, որտեղ աշխատում են կանայք Դիլիջան քաղաքից և հարակից Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Խաչարձան, Աղավնավանք և Հովք գյուղերից են։ Կազմակերպության առանձնահատկությունն այն է, որ կանայք դասընթացների են մասնակցում կամ գալիս աշխատանքի իրենց մանկահասակ երեխաների հետ, և մինչ մայրերը զբաղված են, երեխաներն իրենց հանգիստն են վայելում հարմարավետ կահավորված, բազմազան խաղալիքներով, զարգացնող խաղերով հագեցած կից խաղասրահում։ Ընտանիքամետ մոտեցումները «Արմենեկոոպում» չեն ավարտվում միայն երեխաների համար նախատեսված խաղասրահով․․․
Այս հրապարակումը WomenNet.am-ի «Ձեր ընտանիքը՝ մեր առաջնահերթությունն է» քարոզարշավի մաս է կազմում։ Նպատակն է ներկայացնել այն գործատուներին, որոնց կողմից իրականացվող ընտանիքամետ քաղաքականությունը թույլ է տալիս աշխատողներին համատեղել ընտանիքն ու աշխատանքն առանց սթրեսի ու լարվածության ։
Քարոզարշավն անցկացվում է «ՑԱՏԿ» ծրագրի շրջանակում՝, որն իրականացվում է Արաբական ծոցի զարգացման ծրագրի (AGFUND) ֆինանսավորմամբ՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) կողմից` «Իննոբիզ» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։