21-ամյա Գոհարիկ Գրիգորյանը ծնվել և մեծացել է Գյումրիում։ Պատմում է, որ փոքր տարիքում, ապագա մասնագիտության մասին մտածելիս, չէր կողմնորոշվում՝ դերասան դառնալ, իրավաբան, թե՞ բժիշկ։ Դրա հետ մեկտեղ, երբեք չի կասկածել իր ուժերինև հստակ իմացել է՝ ինչ էլ անի՝ իր սրտով է լինելու։ Տարիներ հետո միայն հասկացավ՝ իր սրտի գործը կրթությունն է։ Բայց մինչ այդ նրան հետաքրքիր ճանապարհ էր սպասում․․․