Լիլիա Աբրահամյան․ Մետաքսե սրտով ու պողպատե կամքով

Վանաձորցի Լիլիա Աբրահամյանին Լոռու մարզում ճանաչում են շատերը։ Նախ՝ որպես Վանաձորի մանկատան տնօրեն, հետո՝ «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար, իսկ դրանց լուծարումից հետո՝ որպես սոցիալական աջակցության ոլորտի ակտիվիստ և բարեգործական ծրագրերի համակարգող։ Ու թեև նա այսօր չունի պաշտոն, լոռեցիները գիտեն ՝ եթե հույս այլևս չկա, կա Լիլիան։ Նրա համար մարդիկ գերագույն արժեք են, նրանց օգնելու հնարավորությունը՝ երջանկություն։