Երկու դպրոցահասակ երեխաների մայր, մասնագիտությամբ պատմաաշխարհագրագետ Հասմիկ Մազմանյանն աշխատում է Շիրակամուտի դպրոցում՝ որպես գրադարանավար: 2016 թ.-ից Լոռու մարզի Շիրակամուտ համայնքի ավագանու անդամ է: Ավագանու անդամ դառնալու առիթը Հասմիկի քրոջ վարած «Հասարակագիտություն» առարկայի դասն էր, որի շրջանակներում աշակերտներն այցելել էին համայնքապետարան, փորձել տեղեկություն ստանալ համայնքի բյուջեի մասին ու դեմ առել «պատի»: Սա էլ պատճառ դարձավ, որ Հասմիկը սկսեր մտածել ավագանու կազմում ներգրավվելու մասին: Ամուսինը ոգևորեց, աջակցեց կնոջ որոշմանը, այժմ էլ հպարտ է, իր կնոջ խելացի և սկզբունքային գործունեության համար: