Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը պետական կառավարման ոլորտում իր աշխատանքը սկսել է «իգորԾ» ծրագրի շրջանակներում։ Ասում է , որևէ ղեկավար պաշտոն ստանձնելու հավակնություններ չուներ, բայց ստանալով կոմիտեն ղեկավարելու առաջարկը, հասկացավ, որ չի կարող հրաժարվել ։
Ես գիտեմ, որ լավ մարքեթոլոգ եմ, բիզնեսի կառավարիչ, և այդ հմտությունները շատ օգտակար կարող են լինել նաև զբոսաշրջության ոլորտի ղեկավարման և զարգացման համար։ Բացի այդ, ինձ ամբողջ կյանքում շրջապատել են ուժեղ կանայք, և ես սովորել եմ ինքս այդպիսին լինել. երբեք չկասկածել, որ իմ կարծիքը կարևոր է, հավատալ, որ ամեն ինչ կարող եմ, եթե ցանկանամ և աշխատեմ, և, ի վերջո, երբեք չխուսափել խնդիրներին առերեսվելուց», – ասում է նա։