Մեր գործընկերներն են կանանց իրավունքների պաշտպանությամբ և հիմնախնդիրներով զբաղվող, ինչպես նաև կանանց ու երեխաների բռնության դեմ պայքարող բոլոր կազմակերպությունները:
WomenNet.am կայքի և “Կինը և քաղաքականությունը” հավելվածի մշտական ընթերցողները:
Վրաստանի Գենդեր– Մեդիա –Կովկաս լրագրողների ասոցիացիան www.gmc.ge, «ԿավկԱզիա» միջազգային գենդերային լրագրողական ցանցը https://caucasia.at.ua/, այլ երկրների գենդերային լրագրությամբ զբաղվող կազմակերպություննները և անհատ լրագրողները, ինչպես նաև Լրագրողների միջազգային Ֆեդերացիայի գենդերային ծրագիրը:
Մենք շնորհակալություն ենք հայտնում Կանանց համար Գլոբալ հիմնադրամին, որի շնորհիվ լույս տեսան «Կինը և քաղաքականությունը » թերթի առաջին համարները և ստեղծվեց WomenNet.am կայքը։
Մենք շնորհակալ ենք նաև Հայաստանի կանանց հիմնադրամին կայքի վերակառուցմանն ու արդիականացմանն աջակցելու համար։
Մենք շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն տեղական և միջազգային կազմակերպություններին, որոնց աջակցությամբ 15 տարի անընդմեջ լույս էր տեսնում «Կինը և քաղաքականությունը » թերթը և շարունակում է գործել WomenNet.am կայքը։
Շնորհակալություն ենք հայտնում մեր գործընկերներին՝ “Հայաստանի Հանրապետություն”, “Առավոտ”, “Նովոյե վրեմյա” թերթերին, որոնց աջակցությամբ հնարավորություն ենք ունեցել տարածելու «Կինը և քաղաքականությունը » անվճար հավելվածը: