Ամեն տարի ամբողջ աշխարհում ավելի ու ավելի շատ մարդիկ են իրենց ձայնը բարձրացնում կանանց նկատմամբ բռնությանը միակամ «Ո՛չ» ասելու համար` մասնակցելով 1991 թվականից անցկացվող Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավին:
Այն մեկնարկում է նոյեմբերի 25-ին՝ Կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օրը և ավարտվում դեկտեմբերի 10-ին’ Մարդու իրավունքների միջազգային օրը:
Այս տարի ՄԱԿ-ը նշում է 16 օրյակը «ՄԻԱՎՈՐՎԵ՛ՆՔ կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը վերացնելու համար» կարգախոսի ներքո։
WomenNet.am-ը միանում է «Կանայք քաղաքականության մեջ 2․0» ծրագրի կողմից Ընդդեմ գենդերային բռնության #ակտիվության16օրյակի շրջանակում նախաձեռնած քարոզարշավին, որի ընթացքում «Խթանելով կանանց առաջնորդությունը՝ կանխարգելենք կանանց նկատմամբ բռնությունը» կարգախոսի ներքո ներկայացվելու են Հայաստանի ՏԻՄ համակարգում ներգրավված և մարզերի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ կանանց կարծիքներն ու դիրքորոշումները կանանց իրավունքների, կանանց նկատմամբ խտրականության և բռնության, կանանց #առաջնորդության և այլ հարցերի շուրջ:
Քարոզարշավի մասին ավելին՝
https://bit.ly/3YMvn3T
«Կանայք քաղաքականության մեջ 2․0» ծրագրի մասին՝
https://cutt.ly/P1umqR1