«Կանանց առաջնորդությունը` սոցիալական համախմբման գրավական»․ 16-օրյա քարոզարշավ

Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի շրջանակում իրականացվող «Միավորվե՛նք։ Կանանց առաջնորդությունը` սոցիալական համախմբման գրավական» քարոզարշավի ընթացքում ներկայացրել ենք  կանանց, որոնք ճգնաժամային իրավիճակում սեփական օրինակով կամ նախաձեռնությամբ համախմբել ու առաջնորդել են մարդկանց՝ դժվար կացության մեջ հայտնված հայրենակիցներին օգնության ձեռք մեկնելու նպատակով։ Մեր խոսնակները կանայք են, որոնց համար կամավորությունը, հասարակական ակտիվությունը, ուրիշին կարեկցելու և օգնելու ցանկությունը կյանքի անբաժան մասն են կազմում։    

🔻🔻🔻

   

Քարոզարշավին առավել մանրամասն կարելի է  ծանոթանալ

OxYGen-ի և  WomenNet-ի ֆեյսբուքյան էջերում։  

   

***

  Քարոզարշավը նախաձեռնվել  է  «Կանայք քաղաքականության, հանրային կառավարման և քաղաքացիական հասարակության մեջ» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՕքսԵՋեն հիմնադրամի հետ համագործակցությամբ, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ։