Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը պետական կառավարման ոլորտում իր աշխատանքը սկսել է «իգորԾ» ծրագրի շրջանակներում։
«Ես որևէ ղեկավար պաշտոն ստանձնելու հավակնություններ չունեի այստեղ, ուղղակի ուզում էի աշխատել, բայց երբ ստացա կոմիտեն ղեկավարելու առաջարկը, հասկացա, որ չեմ կարող հրաժարվել դրանից։ Ես գիտեմ, որ լավ մարքեթոլոգ եմ, բիզնեսի կառավարիչ, և այդ հմտությունները շատ օգտակար կարող են լինել նաև զբոսաշրջության ոլորտի ղեկավարման և զարգացման համար։ Բացի այդ, դեռ մանկուց ինձ սովորեցրել են չվարանել, վստահել սեփական ուժերին, չամաչել և չվախենալ խոսելուց, կարծիք հայտնելուց», – ասում է նա։
Նյութն ամբողջությամբ կարելի է դիտել այստեղ