Կանայք ՀՀ կառավարության կազմում

Չնայած Ազգային ժողովում պատգամավորների 36․4%-ը կանայք են, սակայն այդ համամասնությունը պահպանված չէ Կառավարությունում։ 12 նախարարներից միայն 2-ն են կին, կին փոխնախարարները ևս փոքր թիվ են կազմում։ 1990 թ․-ից ի վեր ձևավորված 17 կառավարություններից ոչ մեկը կին չի ղեկավարել։ Կանայք երբևիցե չեն զբաղեցրել նաև փոխվարչապետի պաշտոն։ Մինչդեռ գործադիր իշխանության քաղաքական պաշտոններում կանանց ներկայացվածության բարձրացումը ՀՀ Կառավարության գենդերային քաղաքականության գերակա ուղղություններից մեկն է։