2024 թվականի տվյալներով Հայաստանի դատավորների միայն 33 տոկոսն են կանայք։ Չնայած Վճռաբեկ դատարանի նախագահը կին է, բայց վերաքննիչ և մասնագիտացված դատարաններից ոչ մեկը կին չի ղեկավարում։
Կանայք թերներկայացված են նաև առաջին ատյանի դատարանների նախագահների պաշտոններում և դատախազության համակարգում։
Խնդրի լուծումը ՀՀ Կառավարության գենդերային քաղաքականության գերակա ուղղություններից մեկի՝ որոշումների կայացման մակարդակում կանանց ներկայացվածությունը ընդլայնելու շրջանակում է։