Համեմատելով կանանց ներկայացվածության շարժընթացը ԱԺ-ում և ԱԺ ղեկավար կազմում վերջին տասը տարվա կտրվածքով՝ 2012-2023 թթ․, կարելի է նկատել, որ այդ ընթացքում քվոտայի 20-ից մինչև 30% աճի շնորհիվ կանանց ներկայացվածությունը խորհրդարանում աճել է 3.6 անգամ ՝ 10%-ից մինչև 36.4%։ Միաժամանակ նվազել է կանանց նեկայացվածությունը Ազգային ժողովի ղեկավար կազմում՝ 23%-ից իջնելով 13.3 %-ի։
2024 թվականի մարտի դրությամբ՝
Ըստ էության, Խորհրդարանում կանանց ներկայացվածության դրական շարժընթացի հետ մեկտեղ հետընթաց է նկատվում է ՀՀ Ազգային ժողովի ղեկավար կազմում կանանց ընդգրկվածության ցուցանիշների առումով, ինչը վկայում է կանանց քաղաքական առաջընթացն ապահովող հնարավորությունների պակասի մասին։ Խնդրի լուծումը կուսակցությունների ներսում կանանց քաղաքական առաջընթացին նպաստող մեխանիզմների ներդրման և գործարկման մեջ է։