Կանայք տարածքային կառավարման ոլորտում

Հայաստանում տարածքային կառավարման ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց ներգրավման խնդիրը ՀՀ Կառավարության գենդերային քաղաքականության գերակա ուղղություններից մեկի՝ որոշումների կայացման մակարդակում կանանց ներկայացվածությունը ընդլայնելու շրջանակում է։

Չնայած դրան՝ 1995 թվականից ի վեր կանայք ընդամենը 2 անգամ են նշանակվել մարզպետի պաշտոնում, իսկ տարածքային կառավարման ոլորտում նախարարի պաշտոնում՝ ոչ մի անգամ կին չի նշանակվել։