Զինված հակամարտությունը, համավարակն ու հրադադարը
Լուսանկարը՝ Սերգեյ Բոբիլյովի, ՏԱՍՍ

«
Աղբյուրը՝ IPC

»
I. Թիվ 1325 բանաձևի 20 -ամյակն աշխարհում և Հայաստանում
Թիվ 1325 բանաձևի 20-ամյակն անցավ ճգնաժամային իրավիճակում: ՄԱԿ-ում այդ իրադարձությունը նշվեց անցյալ տարվա հոկտեմբերի վերջին՝ ողջ աշխարհում մոլեգնած COVID-19-ի համավարակի պայմաններում:

Հայաստանում սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված պատերազմի պատճառով կրկնակի ճգնաժամ էր:


Լուսանկարները՝
Արցախի կանանց ու երեխաների
և Հայաստանի ՀԿ–ների ակցիաներից

Հակամարտության մեջ կանանց իրավունքները պաշտպանող թիվ 1325 բանաձևի 20-ամյակի օրերին Արցախից տեղահանված կանայք երեխաների հետ բողոքի ցույցեր են անում Հայաստանում Մինսկի խմբի համանախագահող երկրների, ՄԱԿ-ի և Եվրամիության գրասենյակների դիմաց՝ պահանջելով արձագանքել իրենց ցավին, դադարեցնել պատերազմը, ճանաչել Արցախի անկախությունը որպես այդտեղ պատմականորեն բնակվող հայ ազգաբնակչության կյանքի իրավունքի և անվտանգության ապահովման միակ կայուն և հուսալի երաշխիք...

«
«Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Պեկինի հռչակագրի և Գործողությունների ծրագրի, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» թիվ 1325 բանաձևի ու Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի թիվ 30 Ընդհանուր մեկնաբանության շրջանակում հռչակված սկզբունքները՝ մարդու իրավունքների նորմերի և միջազգային մարդասիրական իրավունքի լիակատար հարգանքի անհրաժեշտության, հակամարտությունների ժամանակ կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանության մասին,

ահազանգում ենք, որ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի զինված ուժերը, Թուրքիայի աջակցությամբ և միջազգային ահաբեկիչների անմիջական ներգրավմամբ, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմական գործողությունների ընթացքում նպատակաուղղված թիրախավորում են քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ կանանց և երեխաներին»:

Հայաստանի կանանց իրավապաշտպան կազմակերպությունների ու ակտիվիստների ուղերձն ամբողջությամբ այստեղ։


»
Առավել մանրամասն
II. Համավարակը հակամարտության պայմաններում
ՄԱԿ-Կանայք կառույցի հրապարակած քաղաքականության ամփոփագիրն անդրադառնում է կանանց մասնակցության ընդլայնմանը մարտական գործողությունների դադարեցման և խաղաղության գործընթացներում հակամարտությունների գոտիներում, որտեղ համավարակի պայմաններում ավելի ակնհայտ է դառնում «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի կարևորությունը ներառական և արդյունավետ որոշումներ կայացնելու համար: Փաստաթղթում ընդգծվում է կանանց կազմակերպությունների կարևոր դերը ռազմական գործողությունների հրատապ դադարեցման, հրադադարի ռեժիմի և խաղաղության հաստատման շուրջ բանակցություններին աջակցելու գործում: Ամփոփագիրը պարունակում է նաև նախնական վերլուծություն հրադադարի և խաղաղ բանակցություններում կանանց մասնակցության վրա COVID-19-ի ազդեցության վերաբերյալ և տրամադրում է մի շարք առաջարկություններ կայուն արդյունքների հասնելու համար:



«

»
Առավել մանրամասն
Ադրբեջանի մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19 համավարակի պայմաններում. ՀՀ ՄԻՊ-ի զեկույց






Ադրբեջանի իշխանությունները կատարել են մարդկության դեմ ուղղված հանցագործություններ՝ COVID-19-ի պայմաններում Արցախի և Հայաստանի դեմ լայնածավալ զինված հարձակումներով. այդ փաստն ապացուցում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի 2021 թվականին հրապարակված նոր արտահերթ զեկույցը:




Արտահերթ զեկույցում նշվում է, որ չնայած ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և Անվտանգության խորհրդի հայտարարություններին, որ COVID-19-ի պայմաններում պետք է անհապաղ դադարեցվեն բոլոր իրավիճակներում ռազմական գործողությունները, Ադրբեջանի իշխանությունների կողմից 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի նախաձեռնումը վտանգել է Արցախի ողջ բնակչության կյանքն ու առողջությունը՝ դիտավորյալ պատճառելով մահեր և տառապանքներ: Այն զգալիորեն նպաստել է նաև Հայաստանում մահվան թվերի աճին: Այս ամենն իրականացվել է մահացու վիրուսի տարածումն արագացնելու և առողջապահության համակարգի վերջնական փլուզմանը հասնելու նպատակով:



Պատկերը՝ Medialab.am

«
Հայաստանի Հանրապետությունում մարտի 1-ից սեպտեմբերի 26-ն ընկած ժամանակահատվածում COVID-19-ի համավարակի 49400 դեպք է գրանցվել, մինչդեռ պատերազմի ժամանակ՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը,
այս թիվը հասել է 59287-ի:

Ինչ վերաբերում է մահացության ցուցանիշներին, ապա նախապատերազմյան յոթ ամիսների ընթացքում արձանագրվել է 951 մահվան դեպք, մինչդեռ պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի:

»
Աղբյուրը՝ ՄԻՊ զեկույց
Առավել մանրամասն
«Պատերազմի և համավարակի միջև» ականատեսների պատմություններ
ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր «Պատերազմի և համավարակի միջև․ ականատեսների պատմություններ» խորագրով առցանց քննարկում՝ նպատակ ունենալով լսելի դարձնել միջազգային հանրության համար Արցախյան պատերազմի միջով անցած խաղաղ բնակիչների ձայնը։

ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչ և Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նախագահ Մհեր Մարգարյանն իր բացման խոսքում հիշեցրեց, որ 2020 թ․ սեպտեմբերի վերջին, չնայած համաշխարհային համավարակին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում սանձազերծեց լայնածավալ պատերազմ, ինչը հանգեցրեց մարդասիրական աղետի, որից մեծապես տուժեցին նաև կանայք ու աղջիկներ։

Առավել մանրամասն
Օգտակար հղումներ
III. Կանայք առաջնագծում ու թիկունքում
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ագրեսիայի առաջին իսկ օրվանից կանայք կամավորագրվեցին՝ պատրաստակամություն հայտնելով մեկնելու առաջին գիծ իրենց հայրերի, եղբայրների, ամուսինների հետ միասին պաշտպանելու հայրենիքը թշնամուց։

Կանայք առաջին գծում բացի կռվելուց նաև Արցախ ուղարկված առաջին անհրաժեշտության օգնությունն են տեսակավորում ու զինվորներին հասցնում։ Նրանք զօր ու գիշեր փռերում հաց են թխում, արտադրամասերում կար են անում՝ զինվորին հաց ու տաք հագուստ, անձրևանոց հասցնելու համար։
Առավել մանրամասն
IV. Հետկոնֆլիկտային մարտահրավերներ
Լուսանկարը՝ Armtimes.am
Գերիների վերադարձի հիմնախնդիրը

«
Ընդհանուր առմամբ, ունենք 65 հայրենադարձված գերի, որոնց գերեվարումը կապված է եղել 2020 թվականի պատերազմի հետ, այս պահին (մարտի 16 դրությամբ) ունենք 73 հաստատված գերեվարված անձ, որոնք պաշտոնապես ընդունվում են Ադրբեջանի իշխանության կողմից և գտնվում են Ադրբեջանում։ 73-ից բացի, մոտ 150 անձի ճակատագիր դեռևս անհայտ է, կան ապացույցներ, որոնք խոսում են գերեվարման մասին, պարզապես Ադրբեջանի իշխանությունները չեն ընդունում դա։ Մեր ունեցած տեղեկություններով՝ կան նաև կանայք, այսինքն՝ ակնհայտ է, որ ունենք գերեվարված կին և բռնի տեղահանվածներ, որոնք հայտնվել են Ադրբեջանի հսկողության ներքո, բայց առնվազն քաղաքացիական բնակիչների մասով չենք կարող ասել՝ սպանվե՞լ են և ուղղակի այս պահին դիակները չեն հայտնվում, թե՞ գերեվարված են։

»
Առավել մանրամասն
Սահմանամերձ համայնքների հիմնախնդիրները

«
Արդեն հաստատված փաստ է, որ փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից ադրբեջանական կրակոցները հայաստանյան գյուղերի անմիջական հարևանությամբ պարբերական են, արվում են նույնիսկ 1 կմ-ից էլ քիչ հեռավորությունից՝ թե՛ դեպի օդ, թե՛ հենց գյուղերի ուղղությամբ: Ադրբեջանական զինծառայողներն էլ են հստակ գիտակցում, որ իրենց կրակոցները պարզ լսվում են գյուղերում, անհանգստություն են պատճառում խաղաղ բնակիչներին ու առաջին հերթին՝ երեխաներին, խաթարում են նրանց անդորրն ու խաղաղ կյանքը:

»
Աղբյուրը՝ Արման Թաթոյան, Սյունիքի մարզ այցի արդյունքներով
Առավել մանրամասն
Աջակցություն Արցախից տեղահանված ընտանիքներին

«
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հաշվարկներով՝
Հայաստանում 2021 թվականի մարտի 15-ի դրությամբ ժամանակավոր (փաստացի) բնակվում են
Արցախից տեղահանված 6306 ընտանիք՝ 24456 անձ:


»
Աղբյուրը՝ Gov.am
Առավել մանրամասն
Made on
Tilda