Պեկին+25 գործընթացի մաս է դիտարկվում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական հարցերով խորհրդի (ECOSOC) հովանու ներքո հրավիրված
Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովը, որը նվիրված է Կայուն զարգացման օրակարգի հնգամյա ամփոփմանը, այդ թվում Կայուն զարգացման 17 նպատակներից
5-րդ նպատակի՝ «Հավասարություն և կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնում», իրականացման ուղղությամբ արձանագրված առաջընթացին: Կորոնավիրուսային համավարակի պատճառով համաժողովն անցկացվելու է առցանց:
Համաժողովի ընթացքում ներկայացվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից պատրաստված երկրորդ
Կամավոր ազգային զեկույցը` Կայուն զարգացման 2030թ. օրակարգի և Կայուն զարգացման նպատակների իրականացման վերաբերյալ (առաջին զեկույցը ներկայացվել էր 2018թ. հուլիսին), ինչը վերահաստատում է Հայաստանի հանձնառությունը Կայուն զարգացման նպատակներն իրականացնելու և փաստում այդ ուղղությամբ քաղաքական կամքի առկայության մասին: