Արցախցի լրագրողների լուսանկարներում հայրենիքին հրաժեշտ տալու պահերն են պատմություն դառնում․․․

Կորսված հայրենիքի ամենատխուր լուսաբացը, – այս գրառումն է արել լրագրող Սիրանուշ Սարգսյանը՝ հայրենակիցների բռնի տեղահանման լուսանկարներ հրապարակելով սոցիալական ցանցերում։



«Մասսայական բռնագաղթ» – այս գրառման ներքո է հրապարակել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը իր լուսանկարները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, որտեղից արցախցիներին տեղափոխող մեքենաները շարժվում են դեպի Հայաստան։


«Հաշված օրերի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափված կլինի», – փաստել է նա։




