Սեպտեմբեր 25, 2023

Հրաժեշտ հայրենիքին/լուսանկարներ Արցախից

Արցախցի լրագրողների լուսանկարներում հայրենիքին հրաժեշտ տալու պահերն են պատմություն դառնում․․․

Կորսված հայրենիքի ամենատխուր լուսաբացը, - այս գրառումն է արել լրագրող Սիրանուշ Սարգսյանը՝ հայրենակիցների բռնի տեղահանման լուսանկարներ հրապարակելով սոցիալական ցանցերում։

«Մասսայական բռնագաղթ» - այս  գրառման ներքո  է հրապարակել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը իր լուսանկարները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, որտեղից արցախցիներին  տեղափոխող մեքենաները շարժվում են դեպի Հայաստան։

«Հաշված օրերի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափված կլինի», - փաստել է նա։