Այս տարի Կանանց միջազգային օրն անցնում է «Ներդրումներ կատարե՛ք կանանց առաջընթացն արագացնելու համար» կարգախոսի ներքո։
Կարգախոսի հիմքում այն փաստն է, որ ողջ աշխարհում գենդերային հավասարության ապահովման համար անհրաժեշտ ծախսերում տարեկան 360 միլիարդ դոլար է պակասում:
ՄԱԿ-ը համատեղ գործողություններ են պահանջող հինգ ուղղություններ է առանձնացնում․
-Ապահովել գենդերային հավասարությունը , ինչը ձեռնտու է բոլորին։ Կանանց առաջընթացի մեջ ներդրումներ կատարելը մարդու իրավունքների խնդիր է։
-Վերջ դնել աղքատությանը. COVID-19 համավարակի և զինված հակամարտությունների հետևանքով 2020 թվականից ի վեր լրացուցիչ 75 միլիոն մարդ է հայտնվել ծայրահեղ աղքատության մեջ: Շտապ գործողություններ են անհրաժեշտ՝ մինչև 2030 թվականը ավելի քան 342 միլիոն կանանց և աղջիկների աղքատությունը կանխելու համար:
-Գենդերային զգայուն բյուջեներ պլանավորել։ Զինված հակամարտությունները և գնաճը կարող են հանգեցնել նրան, որ աշխարհի երկրների 75%-ը կկրճատեն պետական սուբսիդիաները մինչև 2025 թվականը, ինչը բացասաբար կանդրադառնա կանանց վրա:
-Անցում կատարել դեպի կանաչ տնտեսություն և այնպիսի հասարակություն, որը հոգ է տանում բոլորի մասին։ Ներկայիս տնտեսական համակարգը անհամաչափ բացասական ազդեցություն ունի կանանց վրա։
-Աջակցել փոփոխություններն առաջնորդող կանանց: Չնայած լայնածավալ ջանքերին՝ ֆեմինիստական կազմակերպությունները ստանում են զարգացման նպատակներին ուղղված պաշտոնական օգնության միայն 0,13%-ը։
Միացե՛ք Կանանց միջազգային օրվա միջոցառումներին՝ օգտագործելով #InvestInWomen հեշթեգը:
Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 68-րդ նստաշրջանը (CSW68) , որն այս տարի կայանալու է մարտի 11-22-ը, անդրադառնալու է գենդերային հավասարությունը և կանանց հզորացումն արագացնելու հիմնախնդիրներին՝ դիտարկելով դրանք աղքատության հաղթահարման , ինստիտուտների ուժեղացման ու ֆինանսավորման համատեքստում:
Նստաշրջանի ընթացքում կառավարությունների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչները , փորձագետներն ու ակտիվիստներն ամբողջ աշխարհից կփորձեն համաձայնեցնել գործողությունների ներդրումների շուրջ, որոնք կարող են վերջ դնել կանանց աղքատությանը և առաջ մղել գենդերային հավասարությունը: