Արցախցի լրագրողների լուսանկարներում հայրենիքին հրաժեշտ տալու պահերն են պատմություն դառնում․․․
Կորսված հայրենիքի ամենատխուր լուսաբացը, - այս գրառումն է արել լրագրող Սիրանուշ Սարգսյանը՝ հայրենակիցների բռնի տեղահանման լուսանկարներ հրապարակելով սոցիալական ցանցերում։
«Մասսայական բռնագաղթ» - այս գրառման ներքո է հրապարակել լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը իր լուսանկարները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, որտեղից արցախցիներին տեղափոխող մեքենաները շարժվում են դեպի Հայաստան։
«Հաշված օրերի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Արցախն ամբողջությամբ հայաթափված կլինի», - փաստել է նա։