The hardest thing is when the children want something and I say no

Իսկանդարյանների նոր հույսերն ու նպատակները   Մանուշակ Սրապյանն ամեն օր տանից դուրս գալիս մտքում կրկնում է, որ ուժեղ է և նոր միայն գնում աշխատանքի։ 30-ամյա կինն արդեն երկու տարի է, ինչ միայնակ է հոգում երկու մանկահասակ երեխաների և տան ամբողջ հոգսը․   «Ամենադժվարն այն է, երբ երեխաները ինչ-որ բան են ուզում, ու ես ասում եմ՝ չկա։ Առաջ, երբ ամուսինս մեզ հետ էր, երեխաները ոչ մի բանի կարիք չէին ունենում, իսկ հիմա ահավոր ցավոտ է, կարծես հանցանք գործեմ իրենց առաջ»,– ասում է Մանուշակն ու հավելում՝ իր ուսերին են ընկած նաև ընտանիքի տարատեսակ վարկերն ու ֆինանսական այլ ծախսերը։