Today, the care of a woman from Termuk is much more than before

Ջերմուկի «Արմենիա» առողջարանի բժշկուհի և համայնքի ավագանու անդամ Հասմիկ Սարգսյանը լավ գիտի, թե որ խնդիրներն են առաջնահերթ, հրատապ լուծում պահանջող, բայց նաև հասկանում է, որ երկրորդական խնդիրներ չկան, որ պարտավոր է մարդկանց կյանքը դարձնել հնարավորինս բարեկեցիկ: Հենց այդ սկզբունքով առաջնորդվելով նա մասնակցեց 2016 –ին ՏԻՄ ընտրություններում որպես ավագանու անդամի թեկնածու և հաղթեց՝ ստանալով ամենամեծ թվով ձայները: Նրա բոլոր մրցակիցները տղամարդիկ էին: Այսօր նա Ջերմուկ խոշորացված համայնքի ավագանու միակ կին անդամն է, ինչն առավել պարտավորեցնող է համարում…