Դեկտեմբեր 01, 2025

Փորձագետ ներգրավելու հայտարարություն

«Կանանց տեղեկատվական վերլուծական ցանց» ՀԿ ն (WomenNet NGO)  փնտրում է    ՏՏ փորձագետի ՝  «Ընտրական գործընթացներում գենդերազգայուն հաղորդակցության խթանում և ապատեղեկատվության կանխարգելում»  նախագծի շրջանակում կայքի արդիականացման և ինտեգրված ուսուցողական հարթակի ստեղծման աշխատանքներին ներգրավելու նպատակով։

Նախագիծն   իրականացվում  է «ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով»  ծրագրի շրջանակում՝  Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։

Ներգրավման տևողությունը՝ մինչև  7 ամիս՝ 2025   դետկեմբեր  – 2026  հունիս
Վայր՝ Երևան (հնարավոր է նաև մասնակի հեռավար համագործակցություն)

ՏՏ փորձագետի հիմնական պարտականություններն են․

  • ստեղծել կարողությունների զարգացման հարթակ
  • ստեղծել ինտերակտիվ էլեկտրոնային ուսուցման միջավայր
  • ապահովել ուսուցողական նյութերի, դասընթացների և մուլտիմեդիա ռեսուրսների ինտեգրումը հարթակում,
  • անցկացնել WomenNet թիմի ուսուցում՝ հարթակի կառավարման և բովանդակության թարմացման հմտությունների զարգացման նպատակով։

Տեխնիկական առաջադրանքին ամբողջությամբ կարելի  է ծանոթանալ այստեղ․

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

  • CV
  • ծառայության գնային առաջարկ

Նամակի թեմայի տողում նշել “IT Expert – Web Application Development / ProElect Project”։


Դիմելու վերձնաժամկետ՝ մինչև 2025 թ․ դեկտեմբերի 15:

«ProElect-Արևելյան գործընկերությունում ընտրական գործընթացների հաշվետվողականության խթանում քաղաքացիական հասարակության դերակատարների մասնակցության և կարողությունների զարգացման միջոցով» ծրագիրը իրականացվում է Transatlantic Foundation-ի և ERIM-ի գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։

Ծրագրի նպատակն է ապահովել՝ Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության դերակատարները ներգրավված, կարողունակ և տեղեկացված լինեն ընտրությունների մշտադիտարկման, ինչպես նաև ժողովրդավարական հաշվետվողականության մեխանիզմների խթանման մասին։