Մրցապայքարի մեջ մտա ոչ թե որպես կին, այլ թեկնածու

Արմինե Մանուկյանը 4 անգամ վերընտրվել է Կապանի տարածաշրջանի Շրվենանց գյուղական համայնքի ղեկավար: 12 տարի զբաղեցրել է այդ պաշտոնը: Համայնքների խոշորացումից հետո Կապան համայնքի նույնանուն բնակավայրի վարչական ղեկավարն է: Սկզբունքային է, եռանդուն ու նպատակասլաց: