“Միայն կրթությունը կարող է փոխել, փրկել, հույս տալ”. Լուսե Քալաշյան

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի ծրագրով Տավուշի մարզի սահմանամերձ Լեռնահովիտ գյուղ մեկնած Լուսե Քալաշյանը որոշեց ուսուցիչ դառնալ 20 տարեկանում, երբ 2020 թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած անզորության զգացումը վերափոխվեց հստակ գիտակցության՝ մեր բոլոր խնդիրները գալիս են կրթության ոլորտի բացերից։