Կանանց մասնակցությունը Երևանի կառավարմանը․ հետընտրական հայացք

2023 թ. ընտրությունների արդյունքում ձևավորված Երևանի ավագանու կազմում կանայք կազմում են 38.5%, ինչը վկայում է օրենքով սահմանված գենդերային քվոտայի առաջանցիկ ազդեցության և արդյունավետության մասին։ Սակայն հետընտրական շրջանի նշանակումները քվոտայի միջոցով չեն կարգավորվում, և քաղաքապետարանի ղեկավար պաշտոններում կանանց թերներկայացվածության փաստը կուսակցությունների պատասխանատվության դաշտում է։ Հետևաբար խնդրի լուծումները կուսակցությունների հետ աշխատանք են պահանջում՝ կանանց քաղաքական առաջընթացն ապահովելու ուղղությամբ։