Ներկայացնում ենք «Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում» քարոզարշավի մեկնարկից առ այսօր բացահայտված և հրապարակված ավելի քան 50 պատմություններից ամենաընթերցված 10-ը, որոնք պատմում են տարբեր ոլորտներում կանանց ուշագրավ նախաձեռնությունների մասին:
Լավագույն 10 պատմություններին կարելի է ծանոթանալ այստեղ․
Մենք նորարարություն ենք դիտարկել ցանկացած ոլորտում կանանց այն նախաձեռնությունները, որոնք հանրային կարևորության որևէ խնդիր լուծելու, իրական փոփոխություններ բերելու, համայնքին կամ շրջապատի մարդկանց աջակցելու, հասարակության մեջ անկումային տրամադրությունները հաղթահարելու և կանանց առաջընթացն ապահովելու ներուժ ունեն:
«Կին նորարարները համավարակի և պատերազմի հետևանքները հաղթահարելու գործում» քարոզարշավը մեկնարկել էր այս տարվա փետրվարից WomenNet.am կայքի նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
Քարոզարշավի շրջանակում պատմել ենք այն կանանց մասին, ովքեր իրենց նորարար գաղափարներով և նախաձեռնություններով օգնում են հաղթահարել Covid-19 համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի սոցիալ-տնտեսական և հոգեբանական ծանր հետևանքներով պայմանավորված ճգնաժամային իրավիճակը Հայաստանում:
Քարոզարշավի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ այստեղ․